Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներն առ այն, որ հայ գործարարները մաքսանենգ ճանապարհով զենք են բերում Ռուսաստանից «ամբողջությամբ անհիմն են եւ անհեթեթ, սա բացարձակ կեղծ լուր է»։Այս մասին RBC-ին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։Նա նշել է, որ աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը եւ կշարունակի դա անել հետագայում: «Ես միշտ աջակցել եմ եւ կշարունակեմ աջակցել հայ ժողովրդին եւ մտադիր եմ հետագայում շարունակել տարածաշրջանում իրականացնել բացառապես մարդասիրական եւ սոցիալական ծրագրեր»,-ընդգծել է Սամվել Կարապետյանը։Նա հիշեցրել է, որ մասնակցել է այնտեղ հիվանդանոցների, դպրոցների, եկեղեցիների եւ մանկապարտեզների կառուցմանը, որոնք ռմբակոծվել են ադրբեջանական բանակի կողմից։ «Ցանկանում եմ եւս մեկ անգամ կրկնել իմ դիրքորոշումը․ այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով եւ Ռուսաստանի միջնորդությամբ»,- եզրափակել է Սամվել Կարապետյանը։ Tweet Դիտում՝ 8007