Թուրքիան խոչընդոտում է հումանիտար օգնության տեղափոխմանը Հայաստան

15.10.2020 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի քաղաքացիական ավիացիա
Թուրքիան խոչընդոտում է արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայ համայնքի կողմից Հայաստան հումանիտար բեռի տեղափոխմանը։

Այս մասին հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, նաեւ մանրամասնել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված Լոս Անջելես-Երեւան թռիչքի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզ»-ը հայտնել է նախորդ օրը, առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու:

Հումանիտար օգնություն տեղափոխող օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանն ասել է, թե՝ հիմքեր կան պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը եւ անգամ չէ, որ այդ երկիրը խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները:

«Այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար: Թուրքիան դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը, իր օդային տարածքով անցնելիս: Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Տաթեւիկ Ռեւազյանը:

Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ EUROCONTROL-ին:

«Այս օրերին դեպի Հայաստան բեռնափոխադրումներ են իրականացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ ՌԴ-ից: Բեռների փոխադրումը հիմնականում իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ հայկական ավիափոխադրողների համագործակցությամբ: Ավիաընկերությունները դա անում են ոչ առեւտրային հիմունքներով (առանց շահույթի)»,- նշած է քաղավիացիայի հայտարարության մեջ:
Դիտում՝ 1733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW