#Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր վեց շաբաթվա ընթացքում Արցախի եւ Հայաստանի համար 5մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ հավաքելը, եւ ՀԲԸՄ-ն պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչեւ 5 մլն դոլարը։ Սակայն հայկական աշխարհի տարբեր անկյուններից ստացված արագ եւ մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ նշաձողին հասանք 4 օրվա ընթացքում, ինչի հետեւանքով դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչը ավարտվեց հոկտեմբերի 9-ի կեսգիշերին։Այս պահին հավաքվել է 5 400 000 ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ն իր կողմից ավելացնելու է 5 000 000 ԱՄՆ դոլար եւ 10 400 000 ԱՄՆ դոլար փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Բոլոր նվիրատվությունները փոխանցվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, եւ ստացված նոր նվիրատվությունները չեն կրկնապատկվելու:Այս նախաձեռնության արդյունքում հավաքված գումարները ուղղվելու են քաղաքացիական բնակչության կենսական կարիքների ապահովմանը, մարդասիրական օգնության եւ կյանքեր փրկող շտապ օգնության սարքավորումների ձեռքբերմանը:«Զանգվածային օգնության այս ակնթարթային եւ բնական արձագանքը հզոր եւ սրտագին ուղերձ է վտանգի տակ գտնվողներին եւ այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները պաշտպանում են իրենց ազգն ու հայրենիքի սահմանները: Այդ ուղերձն է՝ «Դուք մենակ չե՛ք, մենք ոտքի ենք կագնում իբրեւ մեկ ՀԱՅ ԱԶԳ»,-ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արձագանքելով լուրին, նշել է․ «Խոսքեր չենք գտնում մեր շնորհակալությունը հայտնելու ՀԲԸՄ-ին՝ սեփական միջոցների հաշվին այս նվիրատվությունների կրկնապատկման նախաձեռնության, ինչպես նաեւ իր աշխարհասփյուռ հաղորդակցության զինանոցը գործի դնելու հետեւանքով հին ու նոր, մոտիկ եւ հեռու նվիրատուների հետ գերարագ կապ հաստատելու համար։Արցախում եւ Հայաստանում մարդասիրական օգնությունը շարունակելու նպատակով առաջին անգամ կամ նորից նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները կատարել himnadram.org կամ agbu.org/aid4artsakh կայքերին։ Tweet Դիտում՝ 3975