Փաշինյանը ԵՏՀ կոլեգիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

08.10.2020 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Միխայիլ Մյասնիկովիչ #ԵՏՀ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը նշել է, որ «չնայած ստեղծված իրավիճակին՝ կարեւոր է, որ հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

«Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման եւ զարգացման ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին և ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաեւ ահաբեկչական խմբավորումների անդամներ:

Կառավարության ղեկավարը, նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում եւս Երեւանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:
Դիտում՝ 1496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW