ԵՏՀ պատվիրակությունը ժամանել է Երեւան

07.10.2020 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #ԵԱՏՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակությունը Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ ժամանել է Երեւան:

Ինչպես տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 9-ին կայանալիք ԵԱՏՄ երկրների վարչապետների աշխատանքային հանդիպմանը: Նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ:

Banks.am-ը նշում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի այցը Հայաստան պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան:
Դիտում՝ 4442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW