Թաքնված կրիպտոմայներների գրոհները հայաստանցիների վրա կտրուկ նվազել են

07.10.2020 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կասպերսկի» #կրիպտոմայներներ #Հայաստան
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են հայաստանցի օգտատերերի համակարգիչների 1,35%-ին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, իսկ Ադրբեջանում՝ 1,26%։

Թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է հայաստանցի օգտատերերի համակարգիչների 2,49%, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 2,22%-ի, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի մոտ։ Այդ մասին են վկայում

Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին ամենաշատը գրոհել են Աֆղանստանի (4,08%), Եթովպիայի (4,04%) եւ Ուզբեկստանի (2,68%) օգտատերերին։

2020-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մայներների 3672 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7156-ի դիմաց։

«Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի եւ ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Դրանցից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չբացել անծանոթ հասցեներից եկած հաղորդագրություններին եւ նամակներին կցված ֆայլերը (նիշք), կանոնավոր կերպով կատարել բոլոր կարեւոր ֆայլերի կրկնօրինակում եւ նորացնել բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, ինչպես նաեւ կիրառել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները եւ ներբեռնում ու տեղադրում դրանք փակող թարմացումները։

Ընկերություններին անհրաժեշտ է բոլոր համակարգիչների եւ սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաեւ ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները եւ առեւտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության եւ աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել Default Deny տեխնոլոգիան»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։
Դիտում՝ 3476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW