Երեւան /Մեդիամաքս/. Անցած շաբաթ օրը “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ##ծառատունկ էր կազմակերպել Ծիծեռնակաբերդին հարող տարածքում:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” հանդես է գալիս Հայաստանում շրջակա միջավայրի պահպանման լայնածավալ միջոցառման անցկացման նախաձեռնությամբ` ուղղված կլիմայի փոփոխության հետեւանքների սահմանափակմանը:Այդ միջոցառումների հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ մարդիկ, միավորելով իրենց ջանքերը, կարող են մեծացնել շրջակա միջավայրի վրա համընդհանուր դրական ազդեցությունը:HSBC Խմբի կողմից իրագործվող “Կլիմայի Համագործակցության” ծրագրի շրջանակում, բանկի հայկական գրասենյակներում մեկնարկել են թղթի թափոնների վերամշակման եւ էներգախնայողության միջոցառումներ: Թափոնների վերամշակման արդյունքում խնայված ֆոնդերն ամեն տարի կուղղվեն ծառատունկի ծրագրերին: Tweet Դիտում՝ 5346