«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ասել է, որ հայտարարված համազգային դրամահավաքը Հայաստանի եւ Արցախի միասնական որոշումն է եւ հավաքված գումարն էլ տնօրինվելու է միասնական:«Հավաքված գումարը ծախսվում են թիկունքի ամրապնդման համար, զինվորների համազգեստի համար, մարտերում վիրավորների բուժման ու առողջապահական սարքավորումների համար: Գումարը ծախսվում է միասնական որոշումով եւ ոչ ոք հիմնադրամից անհատապես որոշում չի կայացնում»,- ասել է հիմնադրամի տնօրենը: 05.10.2020 | 10:18 «Ավրորա»-ի համահիմնադիրները $1 մլն են նվիրաբերում «Հայաստան» հիմնադրամին Նա հայտնել է, որ «Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը եւ «Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը 3-ական մլն դոլար են փոխանցել հիմնադրամին, իսկ Լոս Անջելեսից Ալ Եսայանը եւ իր ընկերները հավաքագրել եւ փոխանցել են $1 մլն:«Դրամահավաքին միացած ՀԲԸՄ խորհրդի հետ էլ որոշեցինք, որ իրենց հաշվեհամարներին $5 մլն հավաքագրվելու դեպքում իրենք այդ թիվը կկրկնապատկեն եւ որպես բարի կամք $1 մլն-ը միանգամից կփոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասել է Հայկակ Արշամյանը:Նա հավելել է, որ այս դրամահավաքն արդեն իսկ վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման, քանի որ աշխարհի բոլոր փոքր ու մեծ հայկական համայնքներում մասնակցում են դրան: Tweet Դիտում՝ 1770