Carrefour Armenia-ն եւս դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

01.10.2020 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Carrefour Armenia
Carrefour Armenia-ն տեղեկացնում է, որ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը իր սրահներում՝ առկա խմբաքանակի վաճառքից հետո։

«Հայաստանի համար դժվարագույն ժամանակահատվածում եւ միշտ Քարֆուր Հայաստանն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին եւ հայոց բանակին։

Ինչպես նաեւ ցանկանում ենք տեղեկացնել, որ Քարֆուր Հայաստանը երբեք չի՛ բարձրաձայնել եւ չի՛ բարձրաձայնելու կատարված բարեգործությունների մասին, եւ տվյալ իրավիճակը չի՛ օգտագործելու բիզնես շահերի համար։

Ուժ եւ կորով մեր բանակին, Խաղաղություն բոլորիս»,- նշել են ընկերությունում   
Դիտում՝ 2589

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW