ՊՆ-ն հորդորում է հումանիտար օգնության համար դիմել ԱԻՆ եւ ԱՆ

30.09.2020 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊՆ #ԱԻՆ #հումանիտար օգնություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով եւ պարագաներով եւ որեւէ օժանդակության անհրաժեշտություն չկա:

Սակայն, եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված եւ հասցեական։

«Հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Հարցերի եւ այլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98 122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին։

Դեղորայք, առաջին օգնության պարագաներ եւ այլ ապրանքներ նվիրաբերելու համար, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարարության հետ, թեժ գիծ՝ 8003»,- նշել են նախարարությունում:

ՊՆ-ը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ եւ սննդամթերք:
Դիտում՝ 1561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW