Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր եւ տուգանքներ չեն կիրառվի

30.09.2020 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի բանկերի միություն
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), ի դեմս ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել եւ որոշել է.

- Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի եւ չեն արտացոլվի վարկային ռեգիստրում,

- տույժեր եւ տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։
Դիտում՝ 3487

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW