ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ելնելով անվտանգությունից, հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաեւ Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ»,- հայտնում են կոմիտեից:ՊԵԿ-ը եւս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն եւ Հայաստան-Վրաստան ուղղություններով երթեւեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի: Tweet Դիտում՝ 1008