ՊԵԿ նախագահ. Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին

28.09.2020 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդվարդ Հովհաննիսյան #ուղերձ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են եւ շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին: Վստահաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կանգնած են Ազատ Արցախի թիկունքին: Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց եւ մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու եւ խաղաղություն պարտադրելու համար:

Այսօր հայ ազգը միասնական է առավել քան երբեւէ եւ ցանկացած հայ պետք է գիտակցի իր կարեւորությունը, նշանակությունը եւ դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության եւ անվտանգության համար:

Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության եւ հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ եւ, առավել եւս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաեւ թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին:  

Հիշե՛ք, որ հարկային իրավախախտման ամեն մի դեպքով պետական բյուջե չի մուտքագրվում որոշակի գումարի հարկ: Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին:

Փա՛ռք Հայ զինվորներին
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»:  
Դիտում՝ 1059
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW