Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով:Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձեւակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ եւ օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաեւ ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: Խնդրում եւ հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն եւ հետեւել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 920