Արցախի գյուղնախարարը կարեւորել է պարենամթերքի անխափան արտադրությունը

28.09.2020 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #գյուղնախարար #Աշոտ Բախշիյան
Մեզանից յուրաքանչյուրը՝ նախարարից մինչեւ հողօգտագործող, պարտավոր է իր գործը դիտարկել որպես խրամատում մարտնչող զինվորի գործի շարունակություն: Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ: Ու մենք՝ միասին, պատվով կկատարենք մեր առաքելությունը:

Այս մասին ասել է Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը՝ դիմելով գյուղոլորտի աշխատողներին:

«Մեր մոտեցումը, որակյալ ու պատասխանատու աշխատանքը նպաստելու են, որ պաշտպանության բանակն ու ազգաբնակչությունն ապահովված լինեն պարենամթերքով:
Մեր տնտեսավարողներին ու արտադրողներին կոչ եմ անում շարունակել մատակարարումը վերամշակողներին՝ ապահովելու համար պարենամթերքի անխափան արտադրությունը:

Առաջին անգամը չէ, որ մենք դիմակայում ենք մարտահրավերներին: Եվ անպայման կգա այն օրը, երբ մենք նորից կարարենք խաղաղ երկնքի տակ: Իսկ առայժմ՝ անենք մեզանից կախված հնարավորը՝ ավելի մոտեցնելու ստեղծագործ աշխատանքի գրավական բաղձալի հաղթանակը:

Աստված պահապան բոլորիս, ուժ ու կորով, հաղթական բազուկ մեր զինվորին»,- նշել է նախարարը:
Դիտում՝ 1346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW