ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
25.09.2020 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
Ինչպես նշել են բանկում, ակցիան գործում է սեպտեմբերի 25-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի վերջ:
Նաեւ առկա են վճարային մատանիների նոր տեսակներ. անփայլ եւ փայլուն կերամիկա՝ հարթ մակերեսով կամ եռանկյունաձեւ տաշվածքով, ցանկացած ճաշակի համար՝ գույների մեծ ընտրությամբ՝ սեւ, սպիտակ, կապույտ եւ վարդագույն:
«Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների զարգացման մեջ եւ եզակի կրիչ՝ ստեղծված տեխնոլոգիաների, ֆինանսների եւ օգտատերերի նախասիրությունների հիման վրա:
Վճարային մատանին ապահովում է պլաստիկ քարտի բոլոր գործառույթները, այսինքն՝ այն կարելի է ակտիվորեն օգտագործել ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս, բանկոմատներից եւ POS-տերմինալներից միջոցներ կանխիկացնելիս՝ բոլոր անհպում քարտեր ընդունող սարքերի միջոցով:
Վճարային մատանին ոչ միայն ժամանակակից, այլ նաեւ հարմարավետ կրիչ է, պարզապես անհրաժեշտ է մատանին մոտեցնել տերմինալին եւ վճարումը կիրականացվի ակնթարթորեն: Մատանին աշխատում է առանց մարտկոց, ջրակայուն եւ ջերմակայուն է:
Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչեւ 20,000 դրամի վճարումները կարելի է կատարել առանց PIN կոդի մուտքագրման»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վճարային մատանին տրամադրվում է Visa Gold կամ Visa Platinum քարտի հետ միասին՝ առցանց գործարքներ կատարելու նպատակով: Մատանին կարելի է կցել նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող պրեմիում քարտերին:
Վճարային մատանու գործողության ժամկետը 5 տարի է:
Նորաձեւ ու օրիգինալ մատանին, բացի ֆինանսական գործիք լինելուց, կարող է լինել նաեւ հետաքրքիր նվեր՝ Ձեզ հարազատ մարդկանց համար:
Մատանին տրամադրվում է գեղեցիկ նվեր-տուփով:
Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց:
Վճարային մատանիների եւ բանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: