“ԿԲ-ում աշխատանքի փորձը կօգնի ինձ լավ թիմ ստեղծել կառավարությունում”,- ասել է Տիգրան Սարգսյանը

10.04.2008 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է անցկացրել## Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ, որը նա նախագահել էր վերջին 10 տարիների ընթացքում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ “Կենտրոնական բանկում աշխատանքի փորձը կօգնի ինձ կառավարությունում, որտեղ նույնպես հարկավոր է լավ թիմ ձեւավորել”:

“Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի համաձայն, Հայաստանը պետք է դառնա ֆինանսական եւ առողջապահական կենտրոն, լինի առաջատարը տարածաշրջանի զբոսաշրջիկության ոլորտում, ինչպես նաեւ դառնա աշխարհում լավագույն բիզնես-միջավայր ունեցող երկիրը: Այդ հավակնոտ խնդիրների իրագործման համար մենք մեր մտավոր ներուժի վրա հիմնվելուց բացի այլընտրանք չունենք”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հայտնել է, որ այս պահին նոր կառավարության գլխավոր խնդիրների թվում են բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումը:

Ամփոփելով Կենտրոնական բանկում իր աշխատանքը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ “ԿԲ-ն ունի այնպիսի թիմ, որը չունի Հայաստանի եւ ոչ մի գերատեսչություն”:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ այսօր երեկոյան կշարունակի քննարկումները ՀՀ նախագահի հետ` նոր կառավարության կազմի վերաբերյալ:

Դիտում՝ 6666

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW