Սեպտեմբերի 22-ին հաճախորդների առջեւ իր դռներն է բացել «ՀԻՄԱ» ունիվերսալ վարկային կազմակերպության առաջին մասնաճյուղը, որը տեղակայված է ք. Երեւան, Աբովյան 36/3 հասցեում, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ:Հաճախորդներին հայտնի «Մոգո ՀԻՄԱ» կարճաժամկետ վարկատեսակն՝ այժմ հանդես է գալիս որպես անջատ վարկային կազմակերպության պրոդուկտ։ «Որպես առանձին ընկերություն՝ «ՀԻՄԱ»-ն իր վարկերի տրամադրման գործընթացը իրականացնելու է ժամանակակից եւ հարմարավետ մասնաճյուղերում՝ րոպեների ընթացքում վարկերը հաստատելով եւ անմիջապես տեղում գումարը տրամադրելու հնարավորությամբ։«ՀԻՄԱ»-ի առաքելությունն է մատուցել հաճախորդներին որակյալ եւ հասանելի ֆինանսական ծառայություններ՝ ապահովելով գումար ստանալու հնարավորություն նույնիսկ այն դեպքերում, երբ այլ աղբյուրներից գումարի ստացման հնարավորությունները բացակայում են»,- ասված է հաղորդագրության մեջ: «ՀԻՄԱ» ՈՒՎԿ-ն իր հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով պլանավորում է առաջիկայում ներդնել նաեւ մինչեւ 1 տարի ժամկետով, մինչեւ 750 000 դրամ սահմանաչափով վարկեր, առանց բարդ թղթաբանության։ ««ՀԻՄԱ»-ի գնային քաղաքականությունը շատ ճկուն է։ Ընկերությունը կիրառելու է անհատական մոտեցում բոլոր հաճախորդներին։ Սա է մեզ դարձնում յուրահատուկ ֆինանսական շուկայում։Այո՛, այժմ «ՀԻՄԱ» բառը ոչ միայն նշանակում է հենց «այս պահը» այլեւ ազդարարում է հրաշալի հնարավորության մասին ստանալու գումար հենց նույն պահին վստահելի վարկատուից»,- նշել են ընկերությունում։Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է ամեն օր, առանց հանգստյան օրերի, 09։00-19։00։ Tweet Դիտում՝ 4142