Հայբիզնեսբանկը ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով, որը նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար:Ինչպես նշել են բանկում, KIDS Card վճարային քարտը հնարավորություն կտա երեխաներին կառուցել ֆինանսապես կայուն եւ գրագետ ապագա՝ օգնելով նրանց արդեն չափահաս կյանքում արդյունավետ կերպով տնօրինել սեփական գումարները, միեւնույն ժամանակ զերծ մնալով կանխիկ գումարով գործարքներ կատարելուց:KIDS Card վճարային քարտն օգտագործելու միջոցով երեխան դեռ մանկուց կսովորի, թե ինչպես պետք է վերահսկել ծախսերը, բաշխել միջոցները, ինչպես նաեւ կսովորի օգտվել բանկոմատներից, տերմինալներից եւ սահմանափակումների շրջանակներում գործարքներ կկատարի ինտերնետ միջավայրում:«Այլեւս պետք չէ անհանգստանալ, որ Ձեր երեխայի գումարը կսպառվի ամենաանհրաժեշտ պահին, Դուք կարող եք ցանկացած պահի համալրել քարտը, իսկ երեխան կօգտվի քարտի վրա առկա միջոցներից:Երեխաներն, անկասկած, հիացած կլինեն մեծահասակների աշխարհի մասնիկը դառնալու եւ իրենց ֆինանսները ազատորեն տնօրինելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:Այսուհետ երեխայի ծախսերը կարող են վերահսկելի լինել KIDS Card վճարային քարտի միջոցով: Երեխայի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ծնողներին հասանելի կլինի հաղորդագրությունների, Internet-Mobile Banking հավելվածի եւ իհարկե, 24/7 ռեժիմով Զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով:KIDS Card վճարային քարտն անվանական է, դրա վրա նշվում է երեխայի՝ փաստացի սեփականատիրոջ անունը, ծնողի ցանկությամբ քարտի դարձերեսին կարող է տպագրվել նաեւ երեխայի նկարը։Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել բանկ՝ ներկայացնելով երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը) եւ ՀԾՀ, ինչպես նաեւ ծնողի/խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը եւ ՀԾՀ: Եթե Ձեր անունով բանկում ունեք արդեն բացված քարտ՝ երեխայի անունով Kids Card-ը կարող է տրամադրվել որպես տվյալ քարտին կցված քարտ: Մինչեւ 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2403