ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վերաֆինանսավորման նոր ծրագիր
18.09.2020 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին բարելավված պայմաններով տեղափոխել իրենց անշարժ գույքի գրավադրմամբ վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ այդպիսով նվազեցնելով հաճախորդների հետագա ամսական ֆինանսական բեռը:
Վարկը վերաֆինանսավորվում/գնվում է այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում առկա վարկի մնացորդի չափով, ինչպես նաեւ, որոշ դեպքերում հաճախորդին տրվում է վարկի հավելյալ գումար:
Վարկը կարելի է վերաֆինանսավորել տարեկան 14% անվանական տոկոսադրույքով, 1-ից մինչեւ 10 տարի մարման ժամկետով՝ 800 հազ. դրամից մինչեւ 50 մլն դրամ գումարի չափով: Միեւնույն ժամանակ, հաճախորդի համար գործում է առավելություն. գրավադրված գույքի վերաձեւակերպման հետ կապված ծախսերը (նոտարական եւ կադաստրային ծախսեր, միասնական տեղեկանք ստանալու եւ այլ վճարումներ) կատարվում են բանկի միջոցների հաշվին: Գործում են այլ միջնորդավճարներ: (Վարկի փաստացի տոկոսադրույք՝ 19.4%-24%):
Այլ բանկից եւ վարկային կազմակերպությունից վարկի գնման հայտ ներկայացնելու համար բանկում գործում է պարզեցված ընթացակարգ՝ փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ:
Վարկերի վերաֆինանսավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: