Կառավարությունն այսօրվա նիստում հաստատած նախագծով սահմանել է, թե բուքմեյքերական գրասենյակները որքան հեռու պետք է լինեն կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրել է, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: «Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- նշել է նախարարը: Այսպիսով՝ նշված հաստատություններից սահմանված հեռավորությունը պետք է կազմի. - Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, - Կոտայքի մարզի վարչական կենտրոնում եւ Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում եւ Սեւանի համայնքի վարչական, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի վարչական կենտրոններում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, - Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում եւ Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում եւ Մեղրի համայնքի վարչական սահմաններում եւ Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու: Tweet Դիտում՝ 2108