«Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի արդյունքում լիբանանահայերին $412 000 կփոխանցվի

11.09.2020 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» համահայկական հիմնադրամ #դրամահավաք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ $ 412 000, որից $100 000-ը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Հավաքագրված գումարից $ 310 000-ը համամասնաբար կբաշխվի Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված $100 000-ը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միեւնույն ժամանակ, հավաքագրված գումարից $ 13 000 կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սեւան» լրատվամիջոցներին։
 
«Հանգանակված գումարը որոշ չափով կթոթափի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որ ահագնացել են Բեյրութի աղետալի պայթյունի հետեւանքով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Դիտում՝ 2195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW