Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների ֆոնդը հայտարարել է մրցույթ COVID-19-ի տարածման դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար՝ ուղղված Եվրասիական տնտեսական գոտում համավարակի հետեւանքով առաջացած բացասական հետեւանքների վերացմանը: Ինչպես հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից, մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացված են https://eabr.org/ կայքում: Հայտերը լրացնելու համար հարկավոր է անցնել այս հղումով մինչեւ 2020թ. հոկտեմբերի 4-ը:Թվային նախաձեռնությունների ֆոնդի հայտարարած մրցույթին կարող են մասնակցել Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) այն ընկերությունները կամ մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում թվային տրանսֆորմացիաների բնագավառում: Ներկայացվող թվային լուծումները (տեխնոլոգիաներ, նորարարություն, հեռախոսի հավելվածներ եւ այլն) կարող են վերաբերել տնտեսության տարբեր ճյուղերի՝ առողջապահություն, լոգիստիկա, տրանսպորտ, ֆինանսական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, կրթություն, մշակութային եւ մասսայական միջոցառումների անցկացում եւ այլն: Կարեւոր է, որ ներկայացվող լուծումներն ունենան՝ մասշտաբային դառնալու եւ ամբողջ Եվրասիական տնտեսական միության տարածքում կիրառվելու հնարավորություն: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունները Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից կստանան ֆինանսավորում՝ առաջարկած ծրագրերի իրագործման համար: Tweet Դիտում՝ 1491