Քննարկվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործումը

10.09.2020 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կապիտալի շուկա #ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ սեպտեմբերի 9-ին կազմակերպել էր առցանց աշխատանքային հանդիպում, որը նվիրված էր Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորմանը:

Աշխատաժողովին մասնակցել են պետական եւ մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն ներգրավված են գործընթացում։

Կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված արդյունավետ եւ հետեւողական քաղաքականության մշակման նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, շահագրգիռ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնակցությամբ եւ ջանքերով մշակվել  ու հաստատվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը:

Աշխատաժողովի մասնակիցները շեշտել են հաստատված ծրագրի մշակման եւ իրագործման կարեւորությունը ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու տեսանկյունից։

Հանդիպման շրջանակում ներկայացնելով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի առանցքային դրույթները՝ փորձագետներ Ելենա Խաչվանքյանն ու Նարեկ Շարաֆյանն անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։

Ծավալված քննարկման արդյունքում, ծրագրի իրագործման նպատակով, ձեւավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր հետեւյալ ուղղություններով․
 
- Պետական պարտատոմսեր եւ դրամական շուկա
- Ենթակառուցվածքային ծրագրեր, պետական մասնակցությամբ ընկերություններ, համայնքային թողարկումներ
- Պետական աջակցություն մասնավորներին․կորպորատիվ կառավարման կանոնագիրք
- Հաղորդակցություն, տեղեկատվության հասանելիություն, խթանում
- Ենթակառուցվածք, այդ թվում՝ քրաուդֆանդինգ եւ նոր տեխնոլոգիաներ
- Օրենսդրական եւ կարգավորման համակարգ

«Այսպիսով, անցում կատարվեց Կապիտալ շուկայի զարգացման ծրագրի իրագործման փուլ, որը բարդ եւ աշխատատար, միեւնույն ժամանակ հույժ կարեւոր գործընթաց է եւ որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետամուտ է լինելու»,- նշել են Էկոնոմիկայի նախարարությունում։

Դիտում՝ 2522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW