Նիկոլ Փաշինյան. Տնտեսական վիճակի վատթարացում կա, կոլապս՝ ոչ

10.09.2020 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #աշխատավարձ #առեւտուր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր ասել է, որ համավարակով պայմանավորված՝ Հայաստանում սոցիալական ճգնաժամ, կոլապս չկա։

Վարչապետը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա օգոստոսին առեւտրի շրջանառությունը նվազել է 2,5%-ով, սակայն պետք է հաշվի առնել զբոսաշրջիկների բացակայությունը, որոնք ակնհայտորեն եւ տրամաբանորեն շատ ավելի են ծախսում, քան տեղացիները։

«Չեն գործում կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, Երեւանի հյուրանոցները դատարկ են, հարսանիքների թիվը սահմանափակ է։ Իհարկե, սոցիալական եւ տնտեսական վիճակի վատթարացում կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանում, ամենատարբեր գործիքներով տնտեսություն ներարկվել է 163 4 մլրդ դրամ։

«Առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։ Կարող ենք արձանագրել, որ 2020թ․ հուլիսի տվյալներով Հայաստանում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ։ 2019թ․ համեմատությամբ ավելի է 6597 աշխատատեղով կամ 1,1%-ով։ Աշխատավարձերի ֆոնդերն այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8,3%-ով ավելի են, քան 2019-ին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաեւ նշել է, որ օգոստոսին ներքին զբոսաշրջությունը բավական ծանրաբեռնված է եղել, ինչի արդյունքում ցուցանիշները կարող են բարելավվել։

Դիտում՝ 1884
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW