Պետական աջակցության ծրագրերից Evocabank-ի միջոցով օգտվել է 30 շահառու

09.09.2020 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #պետական աջակցության ծրագրեր

Evocabank-ը՝ հայաստանյան բանկերի շարքում առաջինը, հուլիսին միացել էր «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին»:

Օգոստոսի 31-ի դրությամբ Evocabank-ի միջոցով պետության աջակցության ծրագրերից արդեն օգտվել է 30 շահառու, իսկ աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 13.5 մլն դրամ։ Բանկն իրականացրել է ամենամեծ թվով հայտերն այս ծրագրերով:

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը» երեքն են.

Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու եւ ավել անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք ՀՀ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեւակերպում են հիփոթեքային վարկ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը, իսկ կառուցապատման դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Աջակցության առավելագույն գումարը 2.6 մլն դրամ է՝ կախված շահառուի տարիքից եւ ընտանիքում երեխաների քանակից։

Երկրորդ ծրագրով առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ կանխավճարի ապահովագրության համար դրամական փոխհատուցում՝ հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի չափով: Փոխհատուցման առավելագույն գումարը 180,000 դրամ է:  

Երրորդ ծրագիրը երեխայի ծննդով պայմանավորված աջակցություն է հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների համար:

Աջակցության ծրագրերով որպես շահառու կարող է հանդիսանալ երեխայի` ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողը, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը։ Երեխայի ծննդյան դեպքում պետությունը կարող է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկը համապատասխանում է ծրագրի պահանջներին: Աջակցության առավելագույն գումարը 4 մլն դրամ է՝ կախված շահառուի տարիքից եւ ընտանիքում երեխաների քանակից:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 2002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW