Հայբիզնեսբանկը միանում է բնակարանային ապահովության պետաջակցության ծրագրին

03.09.2020 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկը միանում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին», որը հնարավորություն կընձեռի աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

Ինչպես նշել են բանկում, ծրագիրը կխթանի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում՝ կնպաստի հիփոթեքային վարկի բեռի թեթևացմանը:

Նպատակային ծրագրերն են՝
- Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար,
- Կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին,
- Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիփոթեքային վարկ ձեռքբերելու համար բանկի կողմից սահմանված պահանջներին:

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի» մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Դիտում՝ 2444

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW