Հայէկոնոմբանկը չորրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի մրցանակին

03.09.2020 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ԱԶԲ #մրցանակ
Հայէկոնոմբանկը կրկին արժանացել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար:

Այս մրցանակը բանկը ստանում է արդեն չորրորդ անգամ՝ սկսած 2015 թվականից՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից տվյալ մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր:

«Ասիական Զարգացման Բանկի եւ միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ Հայէկոնոմբանկի երկարատեւ համագործակցության արդյունքում բանկը ձեռք է բերել կայուն, հուսալի եւ վստահելի գործընկերոջ համբավ:
 
Անգամ համավարակի պայմաններում Հայէկոնոմբանկը շարունակելու է ծավալել ակտիվ գործունեություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ՝ աջակցելով փոքր ու միջին ձեռնարկություններին եւ մասնակից դառնալով երկրի տնտեսության զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5100

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW