Deutsche Bank. Եվրոպան ստեղծում է «զոմբի ընկերություններ»

03.09.2020 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deutsche Bank #Քրիստիան Սեւինգ
Եվրոպան կստեղծի հազարավոր «զոմբի ընկերություններ» եւ կկորցնի իր տնտեսական մրցունակությունը ԱՄՆ-ի եւ այլ երկրների համեմատ, եթե շարունակի ծախսել պետական միջոցներ տնտեսությանը աջակցելու համար կորոնավիրուսի համավարակի պատճառած ճգնաժամի պայմաններում:

Ինչպես հայտնում է Finmarket.ru-ն, այս մասին ասել է Deutsche Bank-ի նախագահ Քրիստիան Սեւինգը:

«Մենք բավականին լավ ենք հաղթահարում ճգնաժամի ախտանիշները, սակայն շատ ավելի դանդաղ ենք հարմարվում այն վիճակին, որը  նոր կանոն է դառնում»,- նշել է Սեւինգը:

Նա հղում է արել Creditreform գերմանական վարկային գործակալության տվյալներին, որոնց համաձայն, Գերմանիայում ընկերությունների մեկ վեցերորդը կարող է վերածվել «զոմբիների», որոնք օգնություն են ստանում կառավարության սուբսիդիաներով եւ աջակցության այլ միջոցներով: Դա «լուրջ հետեւանքներ կունենա մեր տնտեսության արտադրողականության համար»:

«Ընկերությունները պետք է հարմարվեն նոր միջավայրին, բայց դա այն չէ, ինչ հիմա տեղի է ունենում ամենուր»,- ասել է Deutsche Bank-ի նախագահը:

«Նախկին տնտեսական կայունությանը վերադառնալը կտեւի ավելի երկար, քան կարծում են շատերը: Մենք պետք է պատրաստ լինենք այն փաստին, որ որոշ ոլորտներում տնտեսական գործունեությունը կկազմի իր ներուժի 90%, 80% կամ նույնիսկ 70%: Դա կհանգեցնի լուրջ հետեւանքների»,- ընդգծել է նա:

ԱՄՆ-ում, նրա կարծիքով, ճգնաժամը կարող է ավելի խորը լինել, բայց տնտեսական վերականգնումը կարող է ընթանալ ավելի արագ:
Դիտում՝ 5017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW