Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել “Արդշինինվեստբանկի” գլխավոր գրասենյակի վերանորոգված շենքի բացումը##:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, շենքի բացման պաշտոնական արարողությանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձր գնահատական է տվել կատարված աշխատանքին` ընդգծելով, որ հայաստանյան ոչ մի բանկ այսպիսի հզոր գրասենյակ դեռ չունի:Հայաստանի նախագահի կարծիքով, այս նախադեպը խթան կհանդիսանա մյուս բանկերի համար եւ կաջակցի բանկային ոլորտում առողջ եւ ուժեղ մրցակցությանը:Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ուղիղ 5 տարի առաջ բաց մրցույթ էր հայտարարվել այն ժամանակ դեռ “Արդշինբանկի” հաճախորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, որի արդյունքում էլ պարզվեց հաղթողը ի դեմս “Արդշինինվեստբանկի”` հիմնական սեփականատեր Կարեն Սաֆարյանի մասնակցությամբ:ԿԲ ղեկավարի գնահատմամբ, տվյալ որոշումն իրեն ամբողջությամբ արդարացրել է: Այդպես, 2003 թվականին վաճառքի էր հանվել ընդամենը 3 մլրդ դրամի ակտիվներ ունեցող բանկ, իսկ այսօր “Արդշինինվեստբանկի” ակտիվները կազմում են 105 մլրդ դրամ:Ինչպես նշել է “Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, վերջին 5 տարիներին բոլոր հիմնական ցուցանիշներով բանկն աճի բավականին բարձր տեմպեր է գրանցել: Մոտ ապագայում բանկը մտադիր է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն “եւ բացել դռներն աշխարհի բոլոր հայրենակիցների առջեւ` առաջարկելով նրանց բանկի բաժնետերեր դառնալ”: Tweet Դիտում՝ 6258