Սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում

02.09.2020 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«իԳործ»
Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը:

Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչեւ Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք եւ միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:  

Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:

Մասնակիցներից շատերը նշեցին, որ այս ծրագիրը հայրենադարձվելու ճանապարհի իրենց մեկնարկն է, եւ սեփական ապագան տեսնում են Հայաստանում:

COVID-19-ով եւ օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի  մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ:
Դիտում՝ 9538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW