«Պռոշյան կոնյակի գործարան»-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել

01.09.2020 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Պռոշյան կոնյակի գործարան» #պայթյուն
Այսօր ժամը 12:08-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ եւ 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ եւ չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Դիտում՝ 2638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW