“ՎՏԲ Լիզինգը” մտադիր է հայկական լիզինգային ծառայությունների շուկայի առաջատարը դառնալ
03.04.2008 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ Լիզինգ” նորաստեղծ լիզինգային վարկային կազմակերպությունը նախատեսում է## առաջատար տեղեր զբաղեցնել հայկական լիզինգային ծառայությունների շուկայում:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎՏԲ-Հայաստան բանկի” մամլո ծառայությունում, ընկերության հիմնական նպատակը հիմնական արտադրական ֆոնդեր ձեռք բերելու եւ թարմացնելու նպատակով մատչելի մեխանիզմներ տրամադրելու միջոցով հայաստանյան ձեռնարկությունների վերահամալրմանն ու մրցունակության աճին աջակցելն է:
“ՎՏԲ Լիզինգ” ՓԲԸ-ն գրանցվել եւ արտոնագրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2008 թվականի մարտի 28-ին: Կամզակերպության միակ բաժնետերն է ռուսաստանյան “ՎՏԲ Լիզինգ” ԲԲԸ լիզինգային ընկերությունը, որը դուստր ձեռնարկություններ ունի Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Կիպրոսում:
“ՎՏԲ Լիզինգ” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում հաստատվել է Վալերի Օվսյաննիկովը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: