Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման մեխանիզմները

28.08.2020 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ /
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցերը:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ:

Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին:
 
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի եւ քաղաքացիական կեցվածքի ձեւավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը եւ ներկայացնել առաջարկներ:
Դիտում՝ 1801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW