Հայաստանի եւ Եվրոպայի բիզնես հրեշտակներն ամրապնդում են կապերը
26.08.2020 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ BANA.am

BANA-ն հիմնադրման օրվանից (2017թ.) նպատակ ունի խթանել Հայաստանում ներդրումների մշակույթը եւ զարգացնել վաղ շրջանի ներդրումային էկոհամակարգը:
Կազմակերպությունն առաջարկում է լավագույն ներդրումային հնարավորությունները միջազգային եւ լոկալ ներդրողների համար։
2019թ-ից ի վեր BANA-ն սկսել է համագործակցել «Եվրոպայի Բիզնես Հրեշտակներ» կազմակերպության հետ եւ մասնակցել ESIL նախագծին (The Early-Stage Investing Launchpad project)՝ ֆինանսավորված Եվրոպական Հանձնաժողովի կողմից։
«Ուրախ ենք ողջունել BANA-ին որպես կազմակերպության նոր անդամ։ Այս անդամակցությունը ավելի կխորացնի եւ կամրապնդի կապերը Եվրոպայի եւ հայ բիզնես հրեշտակների միջեւ։ Սպասում ենք փորձի ու գաղափարների փոխանակման եւ նոր բիզնես հնարավորությունների այս նորարար էկոհամակարգի հետ համագործակցության ընթացքում»,- ասել է BAE նախագահ Լուիջի Ամատին:
«BAE-ի անդամակից լինելը մեզ համար մեծ հնարավորություն է: Մենք բաց ենք նոր համագործակցությունների Եվրոպայում եւ պատրաստ ենք ներկայացնել աշխարհում ամենաարագ զարգացող էկոհամակարգերից մեկը»,- իր հերթին նշել է BANA-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: