«ՏաԹեւեր»-ը հայտարարում է ակցիա դպրոցականների ու մանկատան սաների համար

25.08.2020 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՏաԹեւեր» #ակցիա
Աշխարհի ամենաերկար հետադարձելի (5752 մ) ճոպանուղին՝ «ՏաԹեւեր»-ը հայտարարում է հատուկ ակցիա. դպրոցականներն ու մանկատան սաներն առանց տոմսի կօգտվեն ճոպանուղուց:

Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:
 
«ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման 10-ամյակին ընդառաջ, դպրոցականներն ու մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու նաեւ Հայաստանի ամենահայտնի հոգեւոր, մշակութային եւ լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարի Տաթեւի վանական համալիր:
 
«Սա դպրոցականների համար կդառնա ոչ միայն արկածներով լի ճամփորդություն եւ հետաքրքիր ժամանց, այլեւ ճանաչողական այց պատմամշակութային, հոգեւոր եւ կրթական տեսանկյունից»,- ասել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:
Դիտում՝ 1502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW