ԱՄՆ-ն $1 մլն 436 հազար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

24.08.2020 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՄԶԳ #COVID-19
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1 մլն 436 հազար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ $4 մլն-ի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրումի կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության։

ԱՄՆ ՄԶԳ-ն $1 մլն-ի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից եւ հարմարեցնել կարիքները ետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:

Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ $436,000-ը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաեւ հնարավորություն՝ օգտվելու բժշկական եւ սոցիալական ծառայություններից։
Դիտում՝ 5745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW