Համաշխարհային բանկի հանձնառությամբ, Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հունիսի 21-29-ը անցկացրել է Հայաստանում քաղաքացիների ներկայացուցչական հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու վերջիններիս՝ կորոնավիրուսի մասին տեղեկացվածությունը, վերաբերմունքը եւ ընկալումները: Հանրային հարցման արդյունքների համաձայն՝ - Նոր կորոնավիրուսի համավարակն ընկալվում է երկրի առջեւ ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), հաջորդում է` գործազրկությունը (33%):- Հարցվածների կեսից ավելին (54%) նշել են, որ համավարակի պատճառով իրենց անձնական ֆինանսական վիճակը վատթարացել է: - Հարցվածների շուրջ մեկ երրորդը (35%) համավարակի բռնկման պատճառով կորցրել է իր աշխատանքը, կամ կրճատվել են իր աշխատանքային ժամերը/եկամուտը: - Կորցրած եկամուտը լրացնելու համար, հարցվածների 36%-ը կրճատել է ծախսերը սննդի եւ 43%-ը՝ այլ անհրաժեշտ պարագաների վրա։ - Հարցվածների 30%-ը հավատում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում իրենց տնտեսական վիճակը կմնա նույնը, մինչդեռ 25%-ը հավատում է, որ այն կբարելավվի: - Մեկ երրորդը (33%) հավատում է, որ իրենց տնտեսական վիճակը մեկ տարի հետո կվատանա: - Շատերը կարծում են, որ կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարում կառավարության՝ քաղաքացիներին ուղղված աջակցության փաթեթները լիովին բավարար են (19%) կամ ավելի շուտ բավարար են (34%): - Չնայած կառավարության աջակցության փաթեթներից բավարարվածությանը, հարցվածների երկու երրորդը (65%) նշել է, որ չի օգտվել ոչ մի միջոցառումից: - Կառավարության աջակցության նախընտրելի միջոցառումների շարքում վարկային վճարների /մարման ժամկետների հետաձգումը ստացել է ամենաշատ պատասխանները (27%), որին հաջորդում է կոմունալ վճարումների սուբսիդավորումը (24%): - Հարցվածների մոտ 43%-ը կարծում է, որ դպրոցները սովորականի պես կվերաբացվեն սեպտեմբերին։ Դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հղմամբ: Tweet Դիտում՝ 5226