Հայաստանի աղքատության ծրագրային մոնիթորինգը հաղթել է Համաշխարհային Բանկի մրցույթում

02.04.2008 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Աղքատության ծրագրային մոնիթորինգն արժանացել է Համաշխարհային բանկի ##(ՀԲ) “Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման” մրցանակի:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Վաշինգտոնում:

ՀԲ մրցավարների խումբն ընտրել է Եվրոպայի երկրների եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 22 ծրագիր:

ՀԲ տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսեթ-Քոյրոլոնի գնահատմամբ,1990-ականների կեսից իրականացվող` Հայաստանի Աղքատության ծրագրային գնահատումների շարքը ձեւավորել է ազգաբնակչության կենսամակարդակի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար Ազգային վիճակագրական ծառայության անհրաժեշտ կարողությունները:

“Օբյեկտիվ եւ փաստացի տվյալներն անչափ կարեւոր են կենսամակարդակի մոնիթորինգի մշակման համար, հատկապես` առողջապահության, կրթության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում”,- ընդգծել է ՀԲ տարածաշրջանային տնօրենը:

Դիտում՝ 6856

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW