Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի Euro STP Excellence Award-2019 մրցանակը
20.08.2020 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /



«Commerzbank-ի կողմից շնորհված այս մրցանակը հերթական անգամ փաստում է Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանության մասին, ինչի շնորհիվ եւ ապահովվում է միջազգային փոխանցումների ավտոմատ մշակում եւ մաքսիմալ արագություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդ տարիներին բանկը՝ միջազգային փոխանցումների իրականացման գործընթացում ցուցաբերած գործառնական գերազանցության համար արժանացել է նաեւ բելգիական KBC BANK NV բանկի որակի գերազանցության Euro STP Excellence Award-2017 եւ Euro STP Excellence Award-2018 մրցանակներին:
2019-ին բանկը Commerzbank AG բանկի կողմից ստացել է նաեւ Trade Finance Award-2018 մրցանակը՝ առեւտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, գերազանց համագործակցություն, ինչպես նաեւ Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ եւ արդյունավետ գործարար հարաբերությունների համար:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: