Կառավարությունն այսօր հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 19.08.2020 | 16:30 «ԱԶԲ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը» Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ դրամաշնորհի գումարը կազմում է $2 մլն, այն նախատեսված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար։ «Խոսքը պաշտպանիչ անձնական միջոցների, մանրէաբանական լաբորատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, բժշկական սարքավորումների եւ պարագաների մասին է։Սա ԱԶԲ առաջին օգնությունը չէ Հայաստանին, մինչ օրս ստացել ենք բազմակողմանի օգնություն, այդ թվում՝ շարժական թվային ռենտգեն սարքավորումներ, ուլտրաձայնային ախտորոշման սարքեր եւ այլ»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Tweet Դիտում՝ 2037