Երեւան /Մեդիամաքս/. 2007 թվականին Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $669.8 մլն##` 2006 թվականի համեմատ աճելով 43.3%-ով:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2007 թվականին Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է $1 337 մլն (աճը` 73.7%): 2007 թվականին Հայաստանի ներդրումներն այլ երկրներում կազմել են $35.3 մլն:2007 թվականին արտասահմանում աշխատող Հայաստանի քաղաքացիների կողմից հանրապետություն փոխանցված մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կազմել է $1.32 մլրդ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի` Հայաստանի մասին զեկույցում:2007 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է $2 927.33 մլն` 2006 թվականի հետ համեմատ աճելով $917.33 միլիոնով: 2007 թվականի վերջին Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կազմել են $2006.73 մլն, ինչը $621.98 միլիոնով գերազանցում է 2006 թվականի ցուցանիշը: Այսպիսով, 2007 թվականի արդյունքներով Հայաստանի մաքուր արտաքին պարտքն աճել է $295.35 միլիոնով` կազմելով $920.6 մլն: Tweet Դիտում՝ 5413