ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանին տրամադրվող $2 մլն-ի դրամաշնորհը

18.08.2020 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Հայաստան #դրամաշնորհ
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF) COVID-19 համավարակի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրվող $2 մլն ծավալով դրամաշնորհը։

Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ եւ թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։

Միջոցները կօգնեն նաեւ ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների եւ պարագաների գնումը՝ բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաեւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության եւ զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:
Դիտում՝ 1745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW