Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա առողջ ապրելակերպի սիրահար Visa քարտապանների համար
17.08.2020 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 17-սեպտեմբերի 30-ը ներառյալ, կատարելով անկանխիկ գնումներ, բանկի Visa քարտապանները կարող են ստանալ 50 սպորտային նվերներից մեկը:
Մասնավորապես, 5 000 դրամ եւ ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած երեք քարտապանից յուրաքանչյուրը կստանա սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն մեկ անձի համար, 4-10-րդ տեղերը զբաղեցրածները կստանան հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական: Որպես նվեր նախատեսված են նաեւ Հայաստանում երկօրյա հանգստի ուղեգրեր, սպորտային ժամացույցներ եւ 1 ամբողջ օրվա փաթեթ Yell Extreme Park ծառայություններից օգտվելու համար:
Բանկում նշել են, որ Visa քարտապանների համար վերջին երեք տարիներին իրականացված ակցիաների շրջանակում բանկի մոտ 80 քարտապանները ստացել են թանկարժեք նվերներ, դրամական խրախուսում, իսկ նրանցից 10-ը ամենահաջողակները նախորդ տարի ստացել են ուղեգիր` նախատեսված երկու անձի համար եւ հանգիստն անցկացրել եվրոպական քաղաքներում՝ Փարիզում, Բարսելոնում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Պրահայում, Հռոմում,Վիենայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում:
Մանրամասներն՝ այս հղումով:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: