Ռազմարդյունաբերողները ներկայացրել են իրենց խնդիրները

14.08.2020 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՏԱՆ #ռազմարդյունաբերություն #Արտակ Դավթյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած այցելությունների ժամանակ ծանոթանել է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին եւ նորագույն մշակումներին:

Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաեւ այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Արտակ Դավթյանը, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրողների  համար:
Դիտում՝ 4881

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW