«Լիդիան»-ը մեկնաբանել է ՎԶԵԲ-ի հեռանալը Ամուլսարի ծրագրից

13.08.2020 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիան»
«Լիդիան Արմենիան» այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)-ը եւ այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տեւական ապօրինության արդյունքում»:

«ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։ 2020 թ.-ի փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետեւանքով, ինչն այլեւս հնարավորություն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը։

ՎԶԵԲ-ը եւ այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տեւական ապօրինության արդյունքում, եւ այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգեւորությունը։

Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետեւանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել են Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Լիդիանը» նաեւ տեղեկացրել է, որ շարունակելու է հետեւել ՎԶԵԲ եւ ՄՖԿ չափանիշներին եւ քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործակցության շրջանակները Ամուլսարի ծրագրում:
Դիտում՝ 1869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW