Global Finance ամսագիրը Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:Հաղթողներին ընտրել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության գնահատողները, հետեւյալ չափանիշներով`- թվային հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն, - թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում, - թվային հաճախորդների թվաքանակի աճ, - բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,- վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:«Այս տարի գլոբալ համավարակն արագացրեց անցումը թվային բենքինգին, բայց առաջադեմ բանկերն արդեն այդ ճանապարհին էին։ The Digital Bank Awards-ը կենտրոնանում է այն ֆինանսական հաստատությունների վրա, որոնք առաջնորդում են անցումը դեպի բենքինգի նոր աշխարհ»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:Global Finance-ը հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50 000 օրինակով եւ տարածվում 187 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 33-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: Tweet Դիտում՝ 9948