2008 թվականի փետրվարի վերջին Հայաստանի բանկային ավանդների ծավալը կազմել է 407 804 մլն դրամ

01.04.2008 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի փետրվարի 29-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 407 804 մլն դրամ` հունվարի համեմատ աճելով 4003 մլն դրամով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդնետների ավանդների ծավալը կազմել է 359 135 մլն դրամ, ոչ ռեզիդենտների` 48 669 մլն դրամ:

Փետրվարի վերջի դրությամբ արտարժույթով ավանդերի ծավալը կազմել է 126 218 մլն դրամ, ազգային դրամով` 232 917 մլն դրամ:

2008 թվականի փետրվարի 29-ի դրությամբ բանկերում ավանդների մնացորդը կազմել է 172 584 մլն դրամ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 36.9%-ով:

Դիտում՝ 5075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW