ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

07.08.2020 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել  է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։

«Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով եւ մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝  առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակ հաճախորդների բոլոր սեգմենտների համար։  

Հաճախորդների կարիքները առավելապես բավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, բանկը նվազեցրել է ոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով, այլ նաեւ վարկի տրամադրման եւ ամսական սպասարկման վճարները»,- նշված է հաղորդագրությունում:

Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձեւակերպել տարեկան 12%-ից մինչեւ 18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% - 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչեւ աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից  մինչեւ 5 տարի մարման ժամկետով:

Բարելավվել են նաեւ ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես,  նվազեցվել է վարկի սպասարկման ամսական վճարը։  Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝ գրավի գնահատված արժեքի մինչեւ 150% գումարի չափով՝  տարեկան 1%-ից մինչեւ 13,5%  տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% - 24%), 80 օրից մինչեւ 5 տարի մարման ժամկետով:

Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից, գործում են նաեւ այլ միջնորդավճարներ։

Առավել մանրամասն տեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների եւ սակագների մասին կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#sparhoghakan-varker# կամ զանգահարելով բանկի կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Դիտում՝ 5091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW