Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի փետրվարի 29-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի վարկային փաթեթը## կազմել է 458 492 մլն դրամ` հունվարի համեմատ աճելով 30 105 մլն դրամով:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 փետրվարի 29-ի դրությամբ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 181 058 մլն դրամ, ազգային դրամով` 271 621 մլն դրամ:2008 թվականի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի հաճախորդների թիվը կազմել է 938 876` 2007 թվականի դեկտեմբերի համեմատ աճելով 3006 անձով: Հաճախորդներից 45 667-ը իրավաբանական անձինք են, 891 209-ը` ֆիզիկական:2008 թվականի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի բանկերում գործել է 1 110 500 բանկային հաշիվ` 2007 թվականի դեկտեմբերի համեմատ աճելով 6100-ով: Tweet Դիտում՝ 5205